ԵՄ խորհուրդը կերկարաձգի հակառուսական պատժամիջոցները առանց քննարկման։ Բանաձեւի տեքստում նշվում է, որ սահմանափակող միջոցները գործելու են մինչեւ 2016թ. հունվարի 31-ը։ Պատժամիջոցները անդրադառնում են եվրոպական ֆինանսական շուկայում որոշ ռուսական բանկերի հնարավորությունների սահմանափակումներին, զենքի վաճառքին եւ էներգետիկայի հետ կապ ունեցող որոշ տեխնոլոգիաների արտահանմանը, գրում է «Նորությունների Ռուսական ծառայությունը»։