Առաջին ընթերցմամբ ընդունված ակցիզի բարձրացման մասին օրինագծին ՀՀԿ խմբակցությունը «կողմ» քվեարկեց: Սակայն դահլիճում գտնվող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ օղու խոշորագույն արտադրողն ու ներկրողը, չքվեարկեց իր համար ոչ շահեկան այդ օրինագծի օգտին:
Առավել զգույշ գտնվեց SAS սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը՝ նույնպես ՀՀԿ խմբակցությունից. նա «կողմ» քվեարկեց: Օղու մեկ այլ խոշոր արտադրող՝ Ավշարի գինու գործարանի սեփականատեր, անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանն օրինագծին «դեմ» քվեարկեց:
Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ակցիզը բարձրացնել օղու, ծխախոտի, բենզինի եւ դիզվառելիքի համար: Առաջարկվում է այն սահմանել նաեւ ավտոգազալցակայանների հեղուկ գազի համար:



























