Երեւանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության տասներկու քաղաքների քաղաքապետերից կազմված ֆուտբոլի հավաքականի թիմի անդամներն այցելել են Երեւան քաղաքի պատմության թանգարան:
Քաղաքապետարանից հայտնում են, որ շրջելով ցուցասրահներում՝ հյուրերը ծանոթացել են մայրաքաղաքի հիմնադրման ու զարգացման պատմությանը:
Հետաքրքրությամբ դիտելով ցուցանմուշները՝ պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց տպավորությունները եւ շնորհակալություն հայտնել բովանդակալից էքսկուրսի համար:



























