Ռուսական կողմը հայցեր է պատրաստում ՌԴ-ում եվրոպական պետական ունեցվածքի վրա կալանք դնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԲԿ-ն։
Նախարարը ընդգծել է, որ ՌԴ հաշիվների վրա դրված կալանքին իրենք փոխադարձաբար են պատասխանելու։ «Մեր տնտեսական օպերատորները պատրաստվում են, իրենց նկատմամբ իրականացված գործողություններին ի պատասխան, հայց ներկայացնել ռուսական դատարան եւ առաջարկել նմանատիպ գործողություններ իրականացնել ՌԴ-ում օտարերկրյա ընկերությունների պետական կարողության նկատմամբ։
Փոխադարձ կալանքը անխուսափելի է, այդպես էլ պետք է գործել միջազգային հարթակում։ Փոխադարձությունը լինում է դրական եւ բացասական։ Այս դեպքում այն կլինի բացասական»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվների կալանքը հակասում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային։


























