Ժամանակակից աշխարհում գոյություն չունի ոչ մի լուրջ միջազգային խնդիր, որը հնարավոր լինի լուծել առանց Ռուսաստանի մասնակցության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Տեսեք, թե  որն է հիմա համարվում ԱՄՆ-ի, Արեւմուտքի քաղաքականության առաջնահերթությունը. Եթե դա չի վերաբերում Ուկրաինային, դա Սիրիան է, Լիբիան է, միգրանտներն են, որոնք փախչում են Աֆրիկայից Եվրոպա եւ գլխացավանք ստեղծում ԵՄ-ի համար, դա Իրաքն է, որտեղ ամերիկյան ներխուժումից հետո ոչինչ էլ չի կարգավորվել»,-ասել է Լավրովը RBK հեռուստաալիքի եթերում:

«Այս հարցերից ոչ մեկի դեպքում հնարավոր չէ լուծել լուրջ խնդիրներն առանց Ռուսաստանի»,-հավելել է նա: