Արցախի կամավորները պատերազմի մասնակցի կարգավիճակի մասին փաստաթղթեր կարող են ներկայացնել մինչեւ 2017 թվականը: «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Հայաստանի խորհրդարանում քննարկվեց հունիսի 19-ին:

2014 թվականի ապրիլի 23-ից սկսված հայտերի ընդունման վերջնաժամկետն ավելի վաղ սահմանվել էր 2015 թվականի մայիսի 19-ը: Մեկ տարվա ընթացքում «Երկրապահ կամավորականի» եւ «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է ստացել 3.210 մարդ:

Օրենքի ընդունումից առաջ, ՊՆ-ի, ԱԻՆ-ի, Ոստիկանության եւ ԱԱԾ-ի գերատեսչական հանձնաժողովների կողմից «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել 8.777 քաղաքացու: Պաշտպանության նախարարության գնահատմամբ, նման կարգավիճակ կարող է ստանալ հանրապետության մինչեւ 15 հազար քաղաքացի: