Ղրիմի եւ Սեւաստոպոլի դեմ Եվրամիության պատժամիջոցները որոշվել է երկարաձգել եւս մեկ տարով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավիճակին տեղյակ իր աղբյուրները։

Ակնկալվում է, որ համապատասխան տեղեկությունը կհայտնի  հունիսի 20-ին ԵՄ պաշտոնական ամսագրում։

Հունիսի 18-ին ռուսական մամուլը տեղեկացրել էր, որ Ղրիմի եւ Սեւաստոպոլի նկատմամբ սահմանափակումները ԵՄ խորհրդի նախարարների մակարդակով հանդիպման ժամանակ առանց քննարկման երկարաձգվելու են մեկ տարով։