Եթե որեւէ մեկը մասնակցել է Ղարաբաղի պատերազմին, սակայն փաստացի վկայություններ չեն պահպանվել, նրա ճանաչման համար դա պրոբլեմ չի լինի։ Այս մասին հունիսի 19-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ ներկայացնելով  «Երկրապահ կամավորի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Օրինագծի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմի մասնակցի կարգավիճակ հնարավոր կլինի ստանալ մինչեւ 2017թ. (նախկինում՝ 2019թ. մայիս)։

Անգամ եթե ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել, դա խոչընդոտ չի դառնա, քանի որ ազատամարտիկի կարգավիճակը կարող է հաստատել միջգերատեսչական հանձնաժողովը։ «Այնտեղ կլինեն 1990-ական թթ. մարտական ջոկատների հրամանատարները։ Իսկ նրանք իրենց մարտիկներին դեմքով եւ անունով»,- եզրափակեց Նազարյանը։