Հայաստանի տարածքում, հունիսի 20-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 20-ին էապես չի փոխվի, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հունիսի 20-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Գեղարքունիքում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Լոռիում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +24+28,
Տավուշում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+31,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+31,
Արարատում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+28,
Արցախում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32:



























