Մոսկվան փոխադարձությամբ կպատասխանի երկխոսությունը վերականգնելու՝ Վաշինգտոնի սկսած փորձերին: Այս մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին ներկա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է РБК հեռուստաալիքին:

«Նրանք փակեցին շփման ուղիները, հիմա աստիճանաբար սկսում են այդ ուղիները վերականգնելու հնարավորություններ փնտրել: Մենք փոխադարձությամբ կպատասխանենք, այս դեպքում դա դրական կլինի, եթե առաջարկեն հալեցնել շփման սառեցրած ուղիները»,- ԱԳ նախարարի հայտարարությունն է փոխանցում Lenta.ru-ն:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները սրվեցին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, որի հետեւանքով երկրից արտաքսվեց նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Դոնբասում զինված հակամարտություն սկսվեց, ինչպես նաեւ Ռուսաստանին Ղրիմի միավորումից հետո: