Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ԱՄՆ մեկնելիս իրենց ավելի պարկեշտ պահել: Խոսքը հակառակ սեռի մարդկանց հանդեպ վերաբերմունքի մասին է, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:

Մասնավորապես, ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ այն կատակներն ու մեկնաբանությունները, որոնք անմեղ կարող են համարվել ռոմանական երկրներում, ԱՄՆ-ում կարող են հանգեցնել քրեական գործերի: Այսպես, օրինակ, երեխաները պետք է օգտվեն իրենց սեռին համապատասխան զուգարաններից, քանի որ սեռական ոտնձգության մեղադրանք կարող է առաջադրվել նաեւ անչափահասների նկատմամբ:

Բացի այդ, չպետք է բարձրացնել ձայնը կամ անել կտրուկ ու ագրեսիվ շարժումներ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ: