ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է 473.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.54 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.53 դրամ (նվազել է 5.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 750.42 դրամ (նվազել է 4.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.73 դրամ (նվազել է 0.16 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 243.51 դրամ, ոսկին՝ 17,950.56 դրամ, պլատինը՝ 16,350.55 դրամ:
Հունիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 473.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473.2 դրամ:


























