ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կայցելի Ուկրաինա: Այս մասին նա հայտարարել է ՈՒՆԻԱՆ-ին տված հարցազրույցում:
«Ես անհամբերությամբ սպասում եմ Ուկրաինա իմ այցին, եւ մենք հարմար ամսաթիվ ենք որոնում»,-ասել է Սթոլթենբերգը:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի եւ Կիեւի միջեւ գոյություն ունի «ուժեղ ու հին» գործընկերություն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հունիսի 18-19-ին կայցելի Կիեւ եւ Խորկով:





























