Մոսկվան հույս ունի շարունակել Արեւմուտքի հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նոր գլոբալ աճի կենտրոնների հետ ակտիվ համագործակցությունը ոչ մի դեպքում չի նշանակում, որ մենք ավելի քիչ ուշադրություն ենք դարձնում մեր ավանդական արեւմտյան գործընկերներին։ Այդ համագործակցությունը անպայման կշարունակվի»,- հայտարարել է Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։



























