Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին  նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուկրաինացի գործարարների հետ պայմանավորվել է այն մասին, որ Թբիլիսիի հեղեղից տուժած ընտանիքների երեխաների համար հանգիստ կկազմակերպվի Օդեսայում։

«Մենք շատ ենք անհանգստանում Թբիլիսիի իրադարձությունների պատճառով եւ շատ ենք մտածում, թե ինչպես օգնենք։ Տեղի գործարարների հետ որոշել ենք տուժած ընտանիքների երեխաներին ամռանը Օդեսայում հանգստանալու հնարավորություն տանք»,- հայտարչարել է Սահակաշվիլին։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղը տեղի էր ունեցել հունիսի 14-ին։ Աղետից զոհվել էր 19 մարդ։