Երկբեւեռ համակարգի փլուզումից եւ ԽՍՀՄ տապալումից հետո Արեւմուտքը եւ առաջին հերթին ԱՄՆ-ը էյֆորիայի մեջ հայտնվեցին, իսկ հետո բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխարեն սկսեցին յուրացնել նոր, իրենց համար ազատ թվացող աշխարհաքաղաքական տարածություններ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր գործընկերներից ինչ-որ մեկը մտածում է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նոր աշխարհակարգ էր ստեղծվել, որը անհետացավ, եւ դրա փոխարեն պետք է լրացնել ստեղծված վակուումը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ճգնաժամի պատճառը երկրում հակասահմանադրական հեղաշրջումը պաշտպանելն էր։ Ռուս նախագահը հիշեցրել է Իրաքի, Լիբիայի մասին եւ նշել, որ հիմա հերթը հասել է Ուկրաինային։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի հետ չի կարելի խոսել սպառնալիքների լեզվով։