Մեկուսացման միջոցով Հայաստանի վրա ճնշումը չի կարող բերել որեւէ լուրջ արդյունքի։ Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝  ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ, հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին մեղադրում է արեւմտամետ միտումների, իսկ Արեւմուտքը ռուսամետ դիրքորոշման մեջ։ Սակայն Հայաստանը կարողացել է կարգավորել իր հարաբերությունները բոլոր երկրների հետ։ «Հայաստանը ցանկանում է բացել Թուրքիայի հետ սահմանը առանց նախապայմանների։ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կապում օրինակ Կիպրոսի հետ Թուրքիայի ունեցած հարաբերություններով»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ հայ-թուրքական սահմանի բացումն այս փուլում  հնարավոր չէ։ «Ամեն դեպքում, ցանկացած սահման վաղ թե ուշ բացվում է, եւ այս պահին փակ սահմանը ոչ ոքի օգուտ չի  բերում»,- հայտարարեց Իսկանդարյանը։