Թուրքիան եւ Հայաստանը տարբեր առեւտրային բլոկերում են. եթե վաղը սահմանը բացվեր, երկու երկրների միջեւ առեւտուր չէր լինի։ Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ, հայտարարեց Անկարայի քաղաքականության կենտրոնի միջազգային հարցերով ծրագրի համակարգող, ավագ գիտաշխատող Բուրչու Գյուլթեքին Փանսմանը։
Նրա խոսքով՝ փաստն այն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է։ «Դա պետք է ընդլայնի Հայաստանի համար հասանելի տարածությունները, բարձրացնի մրցունակությունը երկրի ներսում։ Սակայն ամեն դեպքում սակագներն այս դեպքում շատ կարեւոր կլինեին»,- նշեց Փանսմանը։
Հարցին, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դրված է արդյոք Թուրքիայի օրակարգում, նա պատասխանեց. «Մենք դեռեւս չունենք ձեւավորված կառավարություն։ Շուտով մենք կոալիցիոն կառավարություն կունենանք, որը կանդրադառնա այդ հարցին»։



























