ԱՄՆ Չարլսթոն քաղաքի աֆրիկյան եպիսկոպոսական եկեղեցում հրաձգություն կազմակերպելու մեջ մեղադրվող 21-ամյա Դիլան Ռուֆը պլանավորում էր զանգվածային սպանդ կազմակերպել քաղաքային քոլեջում։
Ռուֆը հունիսի 10-ին ընկերների հետ խոսելիս հիշատակել էր Չարլսթոնի քոլեջում զանգվածային սպանդ կազմակերպելու մտադրության մասին։ Ընկերներից մեկը, լսելով դա, թաքցրել էր նրա ատրճանակը, սակայն այնուհետեւ վերադարձրել էր տիրոջը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել էր 21-ամյա Դիլան Ռուֆին, որին կասկածում են Չարլսթոնի եկեղեցում հրաձգությունը կազմակերպելու մեջ։ Հրաձգությունը տեղի էր ունեցել հունիսի 17-ի երեկոյան, Չարլսթոնի սեւամորթ բնակչության շրջանում մեծ հարգանք վայելող եկեղեցում: Հանցագործության զոհ է դարձել 9 մարդ՝ 6 կին եւ 3 տղամարդ, այդ թվում՝ եկեղեցու հոգեւորականը եւ Հարավային Կարոլինայի օրենսդիր ժողովի սենատոր Քլեմենտ Փինքնին:



























