Հնդկաստանի Մումբայ քաղաքում կեղծ ալկոհոլից թունավորվելու հետեւանքով զոհված մարդկանց թիվը հասել է 66-ի։
Ըստ վերջին տեղեկությունների՝ այս պահին 31 մարդ բուժվում է քաղաքի տարբեր հիվանդանոցներում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վտանգավոր ապրանքն արտադրելու եւ վաճառելու կասկածանքով ձերբակալվել է 3 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























