Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամներից մի քանիսը կարծում են, որ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը փորձում է ճնշում գործադրել հոգաբարձուների խորհրդի անդամների վրա:
NEWS.am-ի թղթակիցը ՀՊՃՀ-ից հաղորդում է, որ նման ենթարդրության համար հիմք է ծառայել փաստը, որ ռեկտորի ընտրությունների ընթացքում ԿԳ նախարարը նստել է համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանի, ոչ թե իրենց` խորհրդի անդամների կողքին։
Որեւէ այլ հիմնավորում իրենց այս հայտարարության համար խորհրդի անդամները չեն ներկայացրել։
NEWS.am–ի հետ զրույցում Արմեն Աշոտյանն ասաց, որ նման մեղադրանքն այնքան անհեթեթ է, որ «ամոթ է նույնիսկ նման հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն տալ»։
Նիստը շարունակվում է: Նշենք, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար պայքարում են գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն ու Ոստանիկ Մարուխյանը:
Քիչ առաջ համալսարան եկավ նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:



























