Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հոլանդական գրասենյակի ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների։

Ինչպես գրում է haqqin.az-ը, վկայակոչելով կազմակերպության ֆեյսբուքյան պաշտոնական էջը, հունիսի 19-ին ակտիվիստները պաստառներով երթ են կազմակերպել, որով կոչ են արել ազատել Ադրբեջանի քաղբանտարկյալներին։

Մոտ 20 մարդ էլ հավաքվել է դեսպանատան առջեւ ու նստացույց սկսել։