Ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Ֆելիքս Փարիկյանը այսօր՝ հունիսի 29-ին, ՀՊՃՀ ընտրություններին իր ելույթում քննադատեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ ֆեյսբուքյան գրառումների համար:

«Ի՞նչ պետք է սովորեն ուսանողներն ու աշակերտները կարդալով ձեր ֆեյսբուքյան գրառումները»,-ասաց նա:

Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց Փարիկյանին, որ վերջինս հետեւում է իր ֆեյսբուքյան էջին եւ հասցրել է մանրամասն ուսումնասիրել այն, սակայն նշեց, որ դա կապ չունի պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների հետ:

«Ես պոլիտեխնիկի ռեկտորի թեկնածու եւ չեմ հասկանում ինձ ուղղված մեղադրանքների իմաստը:  Եթե հիշում եք՝ ինքս եմ Թոքմաջյանին հրամանագրով նշանակել ժամանակավոր ռեկտորի պաշտոնում, բուհերում անձնական խնդիրներ չունեմ, կրթական համակարգում չկան իմ կողմից թելադրված գործողություներ իմ անձնական խնդիրները լուծելու համար: Կարծում եմ, որ բոլորին էլ հասկանալի է՝ ում օգտին եմ քվեարկելու, ես չեմ կատարում ընտրություն մյուս թեկնածուին վարկաբեկելու համար»,-ասաց նախարարը:

Այս պահին խորհրդի անդամներն փակ կարգով կատարում են իրենց ընտրությունը:

Նշենք, որ ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնի համար բացի Թոքմաջյանից պայքարում է նաեւ Ոստանիկ Մարուխյանը: