Բոլոր նրանք, ովքեր 50 հազար դոլար ունեն, կարող են գնել օգտագործած խորհրդային Տ-72 տեսակի տանկ գնել։ Այն օրինակ ԱՄՆ տեղափոխելու համար անհրաժեշտ է եւս 20 հազար դոլար , հայտնում է Wired օնլայն ամսագիրը։

Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի եւ Լեհաստանի ՊՆ-ները, որոնց մոտ  «երկաթյա վարագույրի» փլուզումից հետո մեծ քանակությամբ խորհրդային տեխնիկա է մնացել, վաճառում են դրանք, որպեսզի տեղ ազատվի ՆԱՏՕ-ի երկրներից համանման մեքենաներ գնելու համար։ Այդ երկրների զինանոցում մնացել են տանկեր, մարտական ուղղաթիռներ, ինքնագնաց հրետանի, հետեւակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ։

«Դա ոչ թե պապիկի հին ֆուրգոնն է, այլ Տ-72, որը ռուսական հիմնական մարտական տանկն է՝ ծանրքաշային, 5 մատնաչափ թնդանոթով»,- գրում է պարբերականը։

Եթե գնորդը ցանկանում է, որ մեքենան լրիվ նոր տեսք ունենա, պետք է վճարի եւս 30 հազար դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։