Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավ հարաբերություններ է պահպանում նախկին կնոջ Լյուդմիլայի եւ 2 դուստրերի հետ։ Այս մասին ռուս նախագահը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ, փոխանցում է, «Վզգլյադ» թերթը։

Պուտինը նշել է, որ երբեմն մինչեւ ժամը 2-ը արթուն է մնում եւ զրուցում իր ընտանիքի հետ։ Հարցին, թե ինչ նորություն կա նրա անձնական կյանքում, ռուս նախագահը պատասխանել է, որ ինքը որոշ պլաններ ունի, եւ ամեն բան կարգին է։

Հիշեցնենք, որ Լյուդմիլա եւ Վլադիմիր Պուտինները ամուսնալուծվել էին 2013թ. հունիսին։