Ադրբեջանը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան եւ մասնակիորեն Վրաստանը էներգետիկ շրջափակման մեջ են պահում Հայաստանին։ Այս մասին Երեւանում հունիսի 20-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 89-րդ ֆորումի 3-րդ օրը, հայտարարեց E-cube ՀԿ-ի ղեկավար Արա Մարջանյանը։
«Մենք չենք կարող հեռանալ էներգետիկայի ոլորտում քաղաքական իրողություններից։ Հայաստանի էներգետիկ շրջափակումը թուլացնում է երկրի տնտեսությունը։ Սակայն ներկայիս անբարենպաստ իրավիճակում Հայաստանը չի պատրաստվում հուսահատվել եւ առավել եւս զիջել։ Հանրապետության հարավում բարձր լարման ցանցը զարգանում է իրանցի գործընկերների հետ, իսկ հյուսիսում՝ Վրաստանի հետ։ Իսկ ռուս գործընկերների հետ նախատեսվում է ԱԷԿ նոր էներգաբլոկ կառուցել»,- ընդգծեց Արա Մարջանյանը։





























