Facebook-ում օգտատերերից մեկն ահազանգում է, որ Հայաստանի ՃՈ աշխատակիցները դիտավորյալ մեքենայի տակ են գցել փողոցն անցնող մի կատվի։
Համաձայն սոցցանցում կատարված գրառման՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին Ավան վարչական շրջանում ժամը 12։35-ի սահմաններում։
«Կատուն հանգիստ անցնում էր փողոցով, երբ ոստիկանական մեքենան դիտավորյալ նրան տակը գցեց եւ շարունակեց ճանապարհն ասես ոչինչ չի եղել»,- գրում է օգտատերը։
Այս կապակցությամբ NEWS.am-ը դիմել է Ոստիկանության մամուլի ծառայությանը, որտեղից վստահեցրել են, որ տեղեկության հավաստիությունը կստուգեն եւ արդյունքների մասին տեղյակ կպահեն։





























