Հայաստանի համար ԱԷԿ շահագործելն այլընտրանք չունի։ Առաջին հերթին խոսքը երկրի ազգային անվտանգության մասին է։ Այս մասին Երեւանում հունիսի 20-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 89-րդ ֆորումի 3-րդ օրը, հայտարարեց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը։
«Իհարկե մենք հասկանում ենք ատոմային էլեկտրակայանի հարցում ԵՄ դիրքորոշումը, սակայն մենք ամենուր եւ բոլորին բացատրում ենք մեր վիճակը՝ ներկայացնելով, որ մեր ԱԷԿ-ը անվտանգության բարձր մակարդակ ունի»,- ասել է Արեգ Գալստյանը՝ հիշեցնելով, որ ներկայումս ԱԷԿ հին բլոկը նորով փոխարինելու շուրջ բանակցությունները ավարտվել են։




























