Ժիրինովսկու որդին՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Իգոր Լեբեդեւը, նախազգուշացրել է Անդրբայկալը Չինաստանին միանալու վտանգի մասին այդ տարածաշրջանում գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալելու պատճառով։ Այս մասին նա գրել է իր Lifejournal-ում

Նա կարծում է, որ վարձակալության մասին պայմանագիրը լի է անջատողականության վտանգով։ «Չինացիները գործարքի պայման էին դրել վիզային ռեժիմի հեշտացումը։ Իսկ դա նշանակում է, որ նրանք, ըստ էության, պլանավորում են  Անդրբայկալը չինացիներով բնակեցնել։ Ռուսաստանը փաստացի կունենա նոր պետություն իր պետության մեջ։ Հետո դա անջատողական միտումներ առաջ կբերի, եւ հնարավոր է Անդրբայկալն առանձնանա եւ միանա Չինաստանին»,- նշել է պատգամավորը, գրում է NEWSru.com-ը։