Իրավապահ մարմինները պարբերաբար ահազանգեր են ստանում կենսաթոշակների յուրացման մասին, ճիշտ է՝ գումարները այդքան ահռելի չեն, յուրացումներում էլ այս դեպքերում կասկածվում են փոստային բաժանմունքի վարիչներ, աշխատակիցներ:  NEWS.am-ի տեղեկություններով՝ օրերս Վանաձորի դպրոցներից մեկի ուսուցչուհին հաղորդում  է ներկայացրել, որ «Հայփոստի» բաժանմունքի նախկին վարիչը յուրացրել է իր մոր մոտ վեց ամսվա կենսաթոշակը, որը կազմում է 155.700 դրամ: Այժմ իրավապահները փնտրում են փոստային բաժանմունքի նախկին պետին: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: