Վերջին մի քանի ժամերի ընթացքում ամերիկյան երկու քաղաքներում հրաձգության դեպքեր են գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժել է մոտ 20 մարդ, այդ թվում երեխաներ։

Ֆիլադելֆիայում չարագործը հրացանից կրակ է բացել քաղաքի թաղամասերից մեկի փողոցում ընթացող երեկոյի մասնակիցների վրա, որի հետեւանքով վիրավորվել է 7 մարդ, այդ թվում երեք երեխաներ՝ 1,5, 11 եւ 13 տարեկան, հաղորդում է NBC Philadelphia-ն։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ հավաքված են եղել պիկնիկի։ Ոստիկանության տվյալներով, զինված տղամարդը անկանոն կրակ է բացել, հաղորդում է NEWSru.com-ը։
Դեթրոյթում բասկետբոլի հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել 9 մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել երեկոյի ժամանակ, որին մասնակցել նե նաեւ երեխաներ։ Այստեղ երեխաներից ոչ մեկը չի տուժել։