Ուկրաինայի տարածք են հասել Saxon բրիտանական 55 զրահամեքենաներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է երկրի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը։
Նա նշել է, որ զրահամեքենաներից 20-ը կվերասարքավորվեն որպես բժշկական տարհանող մեքենաներ, իսկ 35-ը՝ հրամանատարական-շտաբային։
Բիրյուկովի խոսքով, յուրաքանչյուր միավոր տեխնիկայի արժեքը կազմում է մոտ 51 հազար ֆունտ։
Փետրվարին եւս Կիեւը 20 զրահամեքենա էր ստացել։
Saxon-ը մշակվել է 1970-ական թվականներին АТ-104 ոստիկանական զրահապատ մեքենայի բազայի վրա եւ բրիտանական ցամաքային զորքերում սկսել է կիրառվել 1980-ական թվականներին։ Դրանից 10 տարի անց Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն այդ մեքենաները դուրս է գրել եւ դրանք հայտնվել են վաճառքում։





























