33 տարեկան հասակում վախճանվել է Մեծ Բրիտանիայի ամենագեր տղամարդը, որը կշռում էր 413 կգ, հայտնում է Kentonline-ը։
Հաղորդվում է, որ Կառլ Թոմփսոնի մարմինը հայտնաբերվել էր նրա տանը, գրում է Gazeta-ն։
Հարեւանի խոսքով՝ փրկարարներին մի քանի ժամ է պետք եղել տղամարդու դիակը տանից դուրս հանելու համար։
Թոմփսոնը վերջին 12 ամիսների ընթացքում տանից դուրս չի եկել։





























