«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում թմրանյութ են հայտնաբերել եւ առգրավել:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ը տեղեկացավ, որ հունիսի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ Ան «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ.Բ- ի համար քաղաքացի Տ. Շ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ՝ 3 հատ կանաչ սոխի ցողունի միջից հայտնաբերել եւ առգրավել են ընդհանուրը՝ 0,376 գրամ պոլիէթիլենային 3 փաթեթ՝ սպիտակ խոնավ, մանր բյուրեղային զանգվածով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: