Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից hունիսի 21-ին, ժամը 11.40-ին Արաբկիրի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 24-ամյա Տիգրան Ա.-ն եւ հայտնել, որ Վաչեն դանակով հարձակվել է իրենց վրա եւ հարվածել եղբորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա Էդգար Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.20-ին, վիճաբանության ժամանակ, 35-ամյա Վաչե Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Էդգար Ա.-ի կրծքավանդակին եւ որովայնին` պատճառելով  վնասվածքներ:

Ըստ բժշկի տեղեկանքի` Էդգար Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Վաչե Ա.-ն բերման է ենթարկվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել եւ ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է քննություն: