Ուկրաինան ՌԴ-ին 75 մլն դոլար է վճարել՝ մարելով 3 մլրդ դոլար եվրապարտատոմսերի պարտքի արժեկտրոնը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Ֆիննախին։

«Ուկրաինան վճարել է, սակայն գումարը դեռ չենք ստացել։ Ավարտին է մոտենում վճարման տեխնիկական իրականացումը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2013թ. վերջին  3 մլրդ դոլարի չափով գնել էր Ուկրաինայի սուվերեն պարտատոմսերը։ Ուկրաինան պարտքը պետք է մարի մինչեւ 2015թ. վերջը։