ՆԱՏՕ-ն դիտարկում է Եվրոպայում հազարավոր զինծառայողներ, ռազմական տեխնիկա եւ մարտական գործողություններ սկսելու սպաառազինություններ տեղակայելու հնարավորությունը ճգնաժամերի դեպքում իր արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու համար, գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ այդ միջոցները ակնհայտ պաշտպանական բնույթ կկրեն, իսկ դաշինքը սառը պատերազմից հետո նման տեխնիկական եւ լոգիստիկ խնդիրների առաջ չի կանգնել, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկում ենք որոշում կայացնելու հարցը, եւ մենք պետք է կարողանաք միջոց գտնել ռազմական արդյունավետությունը քաղաքական վերահսկողությանը համահունչ դարձնելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Սթոլթենբերգը։





























