Գիտնականները կենդանի մեռյալների գոյության ապացույց են գտել: Հին հույները փորձում էին պայքարել շիրիմներից ելնող մեռյալների դեմ: Հնագետները նման եզրահանգում են կատարել՝ հետազոտելով նախապատմական ժամանակաշրջանի շիրիմները:

Ամերիկացի հնագետ Քերրի Սուլոսկի-Ուիվերը պեղումներ է անցկացնում սիցիլիական Կամարինա քաղաքի հին հունական գերեզմանատանը (մ.թ.ա. V-III դարեր): Այստեղ անհայտ սեռի մարդու մնացորդներ են հայտնաբերել, որը ծանր հիվանդություններ է ունեցել եւ տառապել քաղցից:

Բացի այդ, Popular Archaeology-ի փոխանցմամբ, գիտնականները հմայություններով ցուցատախտակներ են հայտնաբերել, որոնցից պարզ է դառնում, որ քաղաքի բնակիչները վախեցել են հանգուցյալներից եւ փորձել պաշտպանվել նրանցից: