Հայաստանում աշխատանքային գրքույկները գործածությունից դուրս կգան, աշխատակիցների փորձաշրջանի պայմանները կհստակեցվեն,  իսկ թոշակառու աշխատակիցների աշխատանքի ընդունվելու կարգը կհամաձայնեցվի։ Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների մասին նախագիծը ընդունվեց հունիսի 22-ին կայացած խորհրդարանի արտահերթ նիստում 65 կողմ, 3 դեմ եւ 32 ձեռնպահ ձայներով, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից։

Փոփոխությունների համաձայն՝ աշխատանքային գրքույկներն ամբողջովին գործածությունից դուրս կգան 2017թ. հունվարի 1-ից եւ կփոխարինվեն միասնական տվյալների բազայով։ Բացի այդ, աշխատանքի ընդունվելիս աշխատակցի փորձաշրջանի պայմանները հստակ պետք է սահմանվեն։ Փորձաշրջանից հրաժարվել հնարավոր կլինի  միայն այդ պայմանների հիման վրա։ Փորձաշրջանը չպետք է վերաբերի անձանց, որոնք այդ գործատուի մոտ ուսուցում են անցել։ Բացի այդ, կսահմանվի ձեռնարկություններում աշակերտների վճարումների կարգավիճակը։ Գործատուն իրավունք կունենա թոշակի անցած աշխատակցի հետ չերկարաձգել անժամկետ պայմանագիրը։