Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այսօր՝ հունիսի 22-ին, գեներալ Մարեկ Տոմաշիցկիին նշանակել է զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ հնարավոր պատերազմի դեպքում: Նշանակման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահն իր որոշումը փաստարկել է «մեր եւ մեր տարածաշրջանի համար այս անհանգիստ ժամանակաշրջանում Լեհաստանի պաշտպանունակության ուժեղացման» անհրաժեշտությամբ:
Կոմորովսկին այս տարվա ապրիլի 1-ին մի քանի օրենսդրական ակտեր է ստորագրել, որոնք սահմանում են «ռազմական ժամանակների» շրջանակները եւ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի իրավասությունները ռազմական գործողությունների ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գեներալ Մարեկ Տոմաշիցկին 2014-ի հունվարի 1-ից Զինված ուժերի օպերատիվ հրամանատարն է: Նա 2004-2007 թվականներին ծառայել է Աֆղանստանում:





























