Հայաստանի տարածքում, հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-ին էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,

Կոտայքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,

Լոռիում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+28,

Տավուշում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+35,

Արարատում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+36,

Արմավիրում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+24, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+30,

Արցախում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+35: