ԱՄՆ-ը չի պատրաստվում Ռուսաստանից թշնամի սարքել եւ չի ձգտում որեւէ հակամարտության ՌԴ-ի հետ: Այս մասին Բեռլինում հայտարարել է ԱՄՆ պշատպանության նախարար Էշթոն Քարթերը:

«Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ սառը պատերազմի, էլ չեն խոսում «տաքի» մասին: Մենք չենք փորձում Ռուսաստանից թշնամի սարքել: Բայց մի շփոթեք. Մենք կպաշտպանենք մեր դաշնակիցներին, համաշխարհային կարգուկանոնը՝ հիմնված օրենքի գերիշխանության վրա եւ այն դրական ապագան, որն այդ կարգուկանոնը երաշխավորում է»,-պնդել է Պենտագոնի ղեկավարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Քարթերը Գերմանիայից մեկնելու է Էստոնիա, որից հետո հունիսի 24-25-ին Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի երկրների իր գործընկերների հետ հանդիպմանը:

Ավելի վաղ նա ընդծել էր, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները ելնում են նրանից, որ Ռուսաստանի հետ սուր տարաձայնությունները կրելու են երկարատեւ բնույթ, եւ մտադիր են այդ ընթացքում «խիստ, բայց հավասարակշռված մոտեցում» ցուցաբերել Մոսկվայի հետ հարաբերություններում: