Ազատության հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման նստացույց անողներին փորձում են սադրել՝ փորձեկլով խափանել այսօր ժամը 19:00-ին նախատեսված երթը դեպի Բաղրամյան 26: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը՝ մեկնաբանելով քիչ առաջ Ազատության հրապարակում իրենց մոտեցած և երաժշտության ձայնը ցածրացնել պահանջած երիտասարդի արարաքը:
«Ինչ-որ երիտասարդ էր մոտեցել, ասում էր, որ երաժշտության ձայնը ցածրացնենք, ասում էր, որ կաֆեում նստած է, ընկերոջը չի կարողանում լսել, հետո էլ ասաց, իբր իր երեխան տանը չի կարողանում քնել: Բայց ես վստահ եմ, որ նա ընդամենը եկել էր, որպեսզի կռիվ աներ՝ խոչընդոտելու համար մեր այսօրվա երթը դեպի Բաղրամյան 26: Իհարկե, մենք այնպես արեցինք, որ կռիվ չլինի»,-ասաց նա:
Վաղինակ Շուշանյանը նաև տեղեկացրեց, որ այժմ երաժշտության ձայնը ցածրացրել են՝ նման միջադեպերից խուսափելու համար:
Նշենք, որ հունիսի 20-ին հոսանքի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե մինչեւ հունիսի 22-ը չկասեցվի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը, իրենք Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Բաղրամյան 26:





























