Սեւանա լճի գրավադրման մասին մամուլում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այսօր՝ հունիսի 22-ին, նման հայտարարություն է տարածել ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ ի պատասխան բնապահպան Սիլվա Ադամյանի հայտարարությանը:
«Սեւանը մեր Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն եւ պաշտպանված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք որ, այսօր՝ հունիսի 22, լրագրողների հետ հանդիպմանը բնապահպան Սիլվա Ադամյանը հայտարարել էր, որ տեղեկություններ ունի, ըստ որի՝ Սևանա լիճը գրավադրված է Համաշխարհային բանկում: Սիլվա Ադամյանը ԶԼՄ-ներին նաև տեղեկացրել էր, որ փաստերի չի տիրապետում, հայտարարությունն արել է իրեն հասած տեղեկությունների հիման վրա:




























