ՆԱՏՕ-ն հունիսի 24-25-ին պաշտպանության նախարարների նիստի ժամանակ կմեծացնի արձագանքման ուժերի քանակը մինչեւ 30-40 հազարի եւ կավելացնի ծովային եւ օդային տարրեր։ Այս մասին  հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Ընդհանուր քանակը կկազմի 30-40 հազար զինվոր, ինչը 2 անգամ  գերազանցում է նախորդ քանակը։ Փետրվարին որոշել էինք, որ ցամաքային բաղադրիչը կազմված կլինի մեկ բրիգադից։ Այս շաբաթ կայացած հանդիպման ժամանակ մենք հավանություն կտանք օդային, ծովային բաղադրիչներ, ինչպես ն աեւ հատուկ ուժեր ավելացնելու որոշմանը»,- ասել է Սթոլթենբերգը լրագրողներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։