Դոնբասում կրակի դադարեցումը կախված է միայն մինսկյան պայմանավորվածություններին հետեւելուց: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մինսկը շատ փխրուն հրադադար է, բայց ես ոչ մի այլընտրանք չեմ տեսնում, բացի մինսկյան համաձայնագրերի առաջարկները կատարելուց»,-Բրյուսելում հայտարարել է Սոթոլթենբերգը:

Նրա խոսքով, Ռուսաստանի վրա, որը շարունակում է աջակցել Դոնբասի ապստամբներին, առանձին պատասխանատվություն է ընկնում: