ՆԱՏՕ-ն այսուհետ եւս պաշտպանելու է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ Ուկրաինան ինքնիշխան ու անկախ պետություն է, որի տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի»,-ասել է նա, հաղորդում է Gazeta-ն:

Այս հայտարարությունը Սթոլթենբերգն արել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների գագաթաժողովի նախաշեմին, հավելելով, որ Ուկրաինայի հետ համագործակցության հարցը կքննարկվի այդ գագաթաժողովում: