Չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 63 վարչական արձանագրություն է կազմվել:

Զեկուցվել է, որ շարունակվող շաբաթօրյակների շրջանակում վարչական շրջանների համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից սանմաքրման աշխատանքներ են տարվում բակերում, այգիներում, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներում:

Սանմաքրման ամենօրյա, մասնավորապես կենցաղային աղբի տեղափոխման մասով էլ հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը եւ աշխատանքները կազմակերպել ժամանակին, որպեսզի բնակիչների կողմից դժգոհություններ չլինեն: