Ճապոնիայի կառավարությունը հետազոտություն է անցկացնել, որի արդյունքների համաձայն՝ երկրի երիտասարդության եւ միայնակ բնակչության 40%-ը ռոմանտիկ հարաբերություններ չի ուզում: Հետազոտությանը մասնակցել է 20-39 տարեկան 7 հազար ճապոնացի:
Հետազոտության մասնակիցների 37.6%-ը հայտարարել է, որ ռոմանտիկ հարաբերությունների կարիք չունի, իսկ 60.8%-ը հետաքրքրություն է ցուցաբերել այդպիսի կապի հանդեպ:
Հարցվածների 28.8%-ը նշել է, որ ամուսնացած չէ եւ զուգընկեր չունի: Այդ թվում, կանանց 39.1%-ը եւ տղամարդկանց 36.2%-ը խոստովանել է, որ ընդհանրապես չի ցանկանում զուգընկեր ունենալ:
Ըստ Gazeta-ի, ճապոնացիների 46.2%-ը կարծում է, որ հարաբերությունները հոգսառատ են լինում: Երկրի բնակչության 45.1%-ը նշել է, որ ավելի առաջնահերթ է հոբբին, իսկ 32.9%-ն առաջնահերթություն է համարում աշխատանքը եւ ուսումը:





























