Հասարակությունը երբեմն զարմանում է, թե ինչպես են ոչ գրավիչ տղամարդիկ շատ գեղեցիկ աղջիկ գտնում իրենց համար: Թեխասի համալսարանի փորձագետները մի շարք հետազոտություններ են անցկացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ ոչ գրավիչ տղամարդկանց գեղեցիկ կնոջ գրավելու հարցում օգնում է ընկերությունը:

Ըստ The Daily Mail-ի, հետաքրքիր փորձին 167 զույգ է մասնակցել: Կամավորների միջին տարիքը 31 տարեկան է եղել: Բոլորն էլ ռոմանտիկ հարաբերություն են ունեցել, որոշ զույգեր էլ արդեն ամուսնացած են եղել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե զույգը ռոմանտիկ հարաբերություններ սկսելուց առաջ ավելի քան 9 ամիս ճանաչում է միմյանց, ապա հավանականությունը, որ երկու զուգընկերն էլ գրավիչ արտաքին ունեն, գրեթե զրոյի է հավասարվում:

Planet-today-ի փոխանցմամբ, եթե մարդիկ սկսում են հանդիպել ծանոթությունից անմիջապես հետո, ապա հաճախ երկուսն էլ գրավիչ արտաքին են ունենում: Մասնագետների խոսքով, երկարատեւ ժամանակահատվածում ոչ գրավիչ արտաքինով մարդիկ ցուցադրում են իրենց բնավորության լավագույն գծերը, ինչը հաճախ նրանց արտաքինից ավելի կարեւոր է դառնում: